Լուրեր

Clo-ի հետ համագործակցության նոր փուլ

Սեպտեմբեր 24-ին, ժ 7.00 -ին
Clo’ կենտրոնում, Դոնեգալ, Իռլանդիա Trasnú սքուլարշիփի շրջանակներում Ռեզիդենտ արվեստագետ 
Մկրտիչ Տոնոյանը, նաև որպես «Ակոս» մշակութային ՀԿ-ի ներկայացուցիչ Հայաստանից, կներկայացնի իր գործի գաղափարը և փոխանակություն Cló-ի հետ:
Դիտակտիկ նյութեր կներկայացնի նաև  Իան Ջոյսը` բանաստեղծ Քահալ Օ’ Սերքայղ ի ընթերցանության ուղղեկցությամբ:  

Նուալա Նի Ֆհլաթուինի հետ, Մկրտիչ Տոնոյանը շահեց առաջին դրամաշնորհը, մասնակցելու համար Trasnu փոխանակման ծրագրին, որը Cló – ի նախաձեռնությունն է և ֆինանսավորվում է Ealaín na Gaeltachta հիմնադրամի կողմից: Ծրագիրն ընդգրկում է գեղարվեստական և մշակութային փոխանակումներ Գելթախթի և Կովկասյան տարածաշրջանի միջև:
Trasnú կենտրոնացած է ժամանակակից արվեստագետների վրա, ովքեր հետաքրքրված են Գելթախթի ու Կովկասի (Հայաստանի) լեզվական ու մշակութային յուրահատկությամբ:
Իր կեցության ընթացքում Մկրտիչ Տոնոյանն էլ ավելի ամրացրեց «Ակոսի» և Cló –ի միջև արդեն գոյություն ունեցող կապերը` հեռանկարում ունենալով Հայաստանի և Իռլանդիայի միջև արվեստագետների փոխանակումներ:

Մկրտիչ Տոնոյանը կաշխատի մի ինստալացիայի վրա, որը կցուցադրվի Հոկտեմբերի 23-ին «Կենդանի արխիվում» Աոիֆե ՄկԳառիգլի աշխատանքի հետ միասին:

Արտ-փառատոն Սարաեվո 2010

Հայ արվեստագետ, «Ակոսի» անդամ Մկրտիչ Տոնոյանը մասնակցում է Սարաեվոի XXVI Միջազգային փառատոնին

Sarajevskazima 2010
“W. A. T “ – World Art Tendency
7 -28 Փետրվարի

«Վիշապի ինը գլուխներ» ` ժամանակակից արվեստի ցուցահանդես
Երբ. 7~ 13, Փետ. 
Բացումը` 7-ը Փետ. Ժ. 15:00                                                                               

Տեղը` Թուրքական մշակույթի կենտրոն  

Մասնակցող արվեստագետներ. 16 արվեստագետ 14 երկրներից` Բրյուս Ալան (ՄԲ), Չաննա Բուն (Հոլանդիա), Դանիելա դե Մագդալենա (Շվեցարիա), Եվգենիա Հանսեն (Նոր Զելանդիա), Էդ Գֆրերեր (Ավստրիա), Գաբրիել Ադամս (ԱՄՆ), Գաիա Բերգեր (Արգենտինա), Գենկո Գուլան (Թուրքիա), Գորդանա Անդելիկ (Բոսնիա և Հերցեգովինա), Իան Ջոյս (Իռլանդիա), Մկրտիչ Տոնոյան (Հայաստան), Նանդին-Էրդեն (Մոնղոլիա), Ունա Հայլանդ (Իռլանդիա), Փարկ Բիոունգուգ (Կորեա), Յուսուկ Շիբատա (Ճապոնիա), Յու Յոուգ Հիե (Կորեա):

Կապավոր` Սոնգ Հուա 

Վարբեռնել Փառատոնի մասին տեքստը (անգլերեն)

«Ջրի աշտարակ» արվեստի փառատոն 2010

Մկրտիչ Տոնոյանի մասնակցությունը
«Ջրի աշտարակ» արվեստի փառատոն 2010-ին
Հունիսի 25-30
Սոֆիա, Բուլղարիա

Եվրոպական մշակութային հիմնադրամի /ԵՄՀ/
Բաց հասարակության ինստիտուտի   և
Հայկական  ընդհանուր բարեգործական միության  /ՀԸԲՄ/հովանավորությամբ

Ակոսի արվեստագետների խմբի հետ`

Արփինե Թոքմաջյան
Վրույր Թիզյան

Վահրամ ԿոստանյանԺամանակահատվածը Բուլղարիայում շատ արգասաբեր և արդյունավետ էր: Ցուցահանդեսներ, քննարկումներ, շնորհանդեսներ, որոնք հաստատեցին նոր բարեկամություն և համագործակցություններ:Իմ աշխատանքը ցուցադրվեց Բանկիայում` հին ավստրիական բաղնիքում:Դա մի վիդեո-ինստալացիա էր, վերնագրված` «ՌՄՕ 23 98»:

Հանդիպում  ՀԸԲՄ-ի գրասենյակում:
Վիդեո-ինստալացիան Բանկիայում

Ավելին ծրագրի մասին`
www.watertowerartfest.com/english.php
www.acoss.org

Ուղղևորություն դեպի Միացյալ Թագավորություն

Հետևելով այս տարի հունիսին Սոֆիայում կայացած «Ջրի աշտարակ» արվեստի

Շնորհանդես Լիդսում

Երեքշաբթի, նոյեմբերի 23, 2010թ.
Լիդսի համալսարան, Դիզայնի դպրոց,
ժամը  14.00 
«Ակոս» մշակութային ՀԿ-ի գործունեության մասին Մկրտիչ Տոնոյանի ելույթը և վերջին վիդեո նախագծերի ցուցադրությունը: Զրույց Moorland Production-ի ղեկավար պրոֆեսոր  Քեննեթ Գ. Հեյի հետ ապագա համագործակցության մասին:


http://www.design.leeds.ac.uk/news.htm
Հետևելով Բուլղարիայում հունիսին, 2010 թ. «Ջրի Աշտարակ» փառատոնի ընթացքում ծավալված քննարկուներին, Մ. Տոնոյանը` «Ակոս» մշակութային ՀԿ-ի նախագահը,  հրավիրվեց Լիդսի համալսարան, ելույթ ունենալու «Ակոս»  արվեստի կենտրոնի և իր նկարչական գործունեության մասին, հատկապես Հայաստանում ներմշակութային փոխանակումներ կազմակերպող «Արվեստագետները կացարանում» ծրագրի մասին:
Նոյեմբերի 17-ից 24-ը «Ակոս» մշակութային ՀԿ-ի նախագահը Լիդսում էր: Եղան այցելություններ արվեստի տարբեր ինստիտուտներ Լիդսում, Լիդսի համալսարանի հովանավոր ությամբ և համալսարանի դիզայնի դպրոցի ղեկավարի տեղակալ պրոֆեսոր Քեննեթ Գ. Հեյի առաջնորդությամբ: 
Եղան  նաև խոստումնալից քննարկումներ Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև նոր կապերի և համագործակցությունների վերաբերյալ, որոնք կարևոր են երկու կողմերի համար էլ: Ակոսը պրոֆեսոր Քեննեթ Գ. Հեյի և Moorland Production-ի հետ մշակեց կոնկրետ ծրագրեր ընդհանուր փոխանակման, ցուցահանդեսների և հետազոտական առաջարկությունների վերաբերյալ:
Առավել մանրամասն տեղեկություններ շնորհանդեսի վերաբերյալ կլինեն շուտով:Ճամփորդությունը ֆինանսավորվում է  ECF-ի հետ OSI Հայաստանի համագործակցության կողմից:

Ելույթ ISIS Arts-ում

Հինգշաբթի, նոյեմբերի 25, 2010թ.
18.00-20.00
ISIS Arts-ում, Նյուքասլ, Մեծ Բրիտանիա
Հանդիպում «Ակոս» մշակութային ՀԿ -ի համահիմնադիր և տնօրեն,
«Ակոս արվեստագետների կացարան» ծրագրի հիմնադիր,
արվեստագետ Մկրտիչ Տոնոյանի հետ:
Կլինի նաև հյուրասիրություն: Մուտքն ազատ է:
Լրացուցիչ տեղեկությունների համար գրեք`
isis@isisarts.org.uk հասցեով կամ
զանգահարեք`0191 261 4407.
Խոսքը կլինի Ակոսի «Արվեստարան» (Արվեստագետների ստեղծագործական կացարան)
ծրագրի և գործունեության մասին, ինչպես նաև հակիրճ կներկայացվի Հայաստանի
մշակութային լանդշաֆտը և «Ռազմական գեղարվեստ» նորահայտ ուղղությունը:



ISIS Arts-ի մասին
ISIS Arts-ը արվեստագետների նախաձեռնություն է և գործում է որպես կերպարվեստի և մեդիա արվեստի նախագծեր իրականացնոց կազմակերպություն 1991 թվականից: Այս քսան տարիների ընթացքում կազմակերպել է բազմաթիվ միջոցառումներ և ռեզիդենսիներ: 
Հիմնվել է համատնօրեններ Շարոն Բայլիի և Քլիմենի Քրիստոֆորոուի կողմից, նպատակ ունենալով աջակցել արվեստագետների միջազգային փոխանակումների ծրագրին, ներգրավելով նաև հանդիսատեսների լայն զանգված, տալ արվեստագետի և հանդիսատեսի միջև երկխոսության հնարավորեւթյուն: 
Կազակերպությունը բաց է իրնչպես բրիտանացի այնպես էլ միջազգային արվեստագետների համար:


Ավել տեղեկություն անգլերենով կարող եք գտնել այստեղ` http://isisarts.org.uk  «Ռազմական գեղարվեստի» մասին`
http://www.militayart.info/

«Սլայդ» զրույց Միլլերների Ֆերմայում

Հարգելիներս,
Մենք հրավիրում ենք ձեզ հանդիպման հայ նկարիչ Մկրտիչ Տոնոյանի հետ Միլլերների ֆերմայում դեկտեմբերի 8-ին ժամը 7.30-ին:
Մկրտիչը կանցկացնի slide զրույց Հայաստանի, որպես նկարիչ` իր աշխատանքի վերաբերյալ և կխոսի որպես
«Ակոս» մշակութային ՀԿ-ի համահիմնադիր և նախագահ:
Բրյուսը կցուցադրի վերջին տարիներին դեպի Հայաստան կատարած այցերի մասին պատմող լուսանկարներ:
Շնորհանդեսը ներառում է նաև հետաքրքիր լուսանկարներ Գառնիի կիրճից, Գեղարդի վանքից, Սևանա լճից և Գյումրիից, որը դեռ վարականգնվում է 1988թ. դեկտեմբերին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից:
Մկրտիչը կմնա մեզ հետ մի քանի օր մինչ տուն վերադառնալը ամսի 9-ին: Նա Մեծ Բրիտանիայում է Լիդսի համալսարանի և ISIS Arts Նյուքասլի հրավերով, ում հետ նա աշխատում է որպեսզի զարգացնի ստեղծագործական կապերը Հայաստանի հետ:
Հուսանք ձեզ տեսնել չորեքշաբթի:
Կլինի հյուրասիրություն:
Լավագույն մաղթանքներով` Նովի, Բրյուս և Մկրտիչ:

ԱՐԱՐԱՏՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայկական վիդեոարտի ցուցադրություն Միլանում 

Փետրվարի 8-ից  28-ը, 2011

Կազմակերպիչ և համադրող`

Կարոլինա Լիո

Ցուցահանդես Մկրտիչ Տոնոյանի մասնակցությամբ

Ցուցահանդեսը 2010 թ. դեկտեմբերին Երևանի Նորարար փորձարարական արվեստի կենտրոնում (ՆՓԱԿ-ում )տեղի ունեցած մշակութային փոխանակման 2-րդ փուլն է, որտեղ համադրող Կարոլինա Լիոն` Ակոս մշակութային ԿՀ-ի «Միջազգային արվեստի կացարան» ծրագրին մասնակցության ընթացքում ցուցադրեց 12 իտալացի վիդեո-արվեստագետների աշխատանքներ, որից հետո հանդիպեց մի շարք երիտասարդ հայ արվեստագետների հետ:

Իսկ այս անգամ Միլանի « Վիզուալ կոնտեյներ» կենտրոնում ցուցադրվելու են տարբեր հայ արվեստագետների 15 վիդեո աշխատանքներ,  որոնք կներկայացնեն երկրի ժամանակակից արվեստի և հասարակական կյանքի տարբեր կողմերը: Միջոցառումը ներկայացնելու է հայ վիդեոարվեստի այնպիսի նմուշներ, որոնք լավագույն ձևով արտացոլում են մի վերակառուցվող երկրի և մեծ անցյալ  ունեցող ազգի պատմություն:

Մասնակից արվեստագետներ` Սոնա Աբգարյան, Վահրամ Ակիմյան, Անուշ Առաքելյան, Սոնյա Բալասանյան, Գագիկ Ղազարեհ, Արմեն Հակոբյան, Դիանա Հակոբյան, Դավիթ Կարեյան, Տիգրան Խաչատրյան, Մկրտիչ Տոնոյան, Համլետ Վարդանյան, Գայանե Ղազարյան:Ցուցահանդեսի մասին հնարավոր է տեղեկանալ նաև այցելելով http://www.visualcontainer.tv/  կայքը, որտեղ մի ամբողջ բաժին նվիրված է միջազգային վիդեոարվեստին:

Ռազմական արվեստի ցուցահանդես

Բաց է`
չորեքշաբթի-կիրակի ժ. 12:00-16:00
 

Մկրտիչ Տոնոյանի (Երևան), Դարկո Ստոյկովի (Բելգրադ), Մատտիաս Ռոթհի (Բեռլին), Ստինա Պերսդոթերի և Նիքլաս Հալբերգի (Էսկիլստունա) համատեղ անցկացված գործնական աշխատանքի արդյունքները: 

Երկու շաբաթվա ընթացքում Ֆորմվերկը ( արվեստի գոտի)  անց է կացրել ուորքշոփ «Ռազմական գեղարվեստ» թեմայով: Ռազմական արվեստի կոնցեպցիան հիմնել է հայ արվեստագետ Ալեքսանդր Մելքոնյանը, որի իմաստն է մշակել և վերլուծել այն ամենը, ինչը դուրս է գալիս տարբեր պետությունների ռազմական արվեստի պատմությունից, ինչպես նաև յուրաքանչյուր մարդու անձնական պատմությունն ու պատկերացումները: 

Ցուցահանդեսը ներկայացնում է Ռազմական արվեստի նշանակության անհատական և տարբեր մոտեցումները: Մենք միասին աշխատել ենք մեր նախագծերի վրա, օգտագործելով միմյանց փորձառությունը և մոտեցրել կոնցեպցիաները տարբեր գեղարվեստական արտահայտություններով: Ցուցահանդեսը ներառում է նկարներ, լուսանկարներ, ինստալացիաներ և տեսանյութ, ստեղծված հատուկ Ֆորմվերկի (արվեստի գոտի) համար, որտեղ մենք հնարավորություն ունեցանք  պատրաստել տեղին հատուկ աշխատանք: 

Լավագույն մաղթանքներով` Ֆորմվերկ 

info@formverk.se
http://www.formverk.se

Հաշվետու ելույթ ԱՄՆ ուղևորության մասին

Հինգշաբթի, մայիսի 5-ին
Ժամը 17.00-17.45 

Հարգելի´ ընկերներ, 

Դուք հրավիրվում եք իմ հաշվետու slide ելույթին` «արվեստագետների ռեզիդենցիաներ» համաշխարհային ծրագրի տարբեր մոդելների և Հայաստանի OSF-ի արվեստի ու մշակութային  ցանցի ծրագրի կողմից հովանավորված դեպի ԱՄՆ իմ հետազոտական ուղևորության մասին:

Այն տեղի կունենա «Միտք» վերլուծական կենտրոնում, Դեղատան 15/1, Երևան: Ուրախ կլինեմ ձեզ տեսնել այնտեղ: 

Քարտեզ.

քարտեզ