Դոնեգալ 2011
(Տեղանք Իռլանդիայում որտեղ հիմա կենտրոնացած են իռլանդախոս բնակչությ
Մտերմության տարածք
Բեռլինում.Մտերմության տարածքՆախագծի հեղինակ` Վերենա Քիսելկա Անդր
Մշակութային այց Քաշաթաղ 2010
Մկրտիչ Տոնոյանը գլխավորեց մշակութա-կրթական հետազոտական այցը դեպի Հա
Իան Ջոյսի հետ
Իռլանդիա, Վրաստան և Հայաստան
Իռլանդիա 2009թ.

Aird ar Armenia
Mín a’ Lea
Իռլանդիայում` Դոնեգալում մնալու ընթացքում ես շարունակեցի համագործակցել և փորձերի փոխանակում կատարել Իեն Ջոյսի և Cló -ի հետ:

«Տրասնու»-ն ռեզիդենցիաների փոխանակում է Գելթախթի և Կովկասյան տարածաշրջանների միջև` ֆինանսավորված Ealain na Gaeltachta -ի կողմից, որը 2009թ.-ին շնորհվեց Նուալա Նի Ֆհլաթուինին և Մկրտիչ Տոնոյանին:Տեսողական նյութը կներկայացվի Իեն Ջոյսի կողմից` բանաստեղծ Քահալ Օ’Սերքայղի ընթերցանության ուղղեկցությամբ:
Հայաստան 2007-2008թ.թ.
Վրաստան 2007թ.
Ցուցահանդես և սեմինար գիտաժողով Թբիլիսի` Գյոթեի անվան ինստիտուտում:

Արվեստագետ Իեն Ջոյսի և Cló Ceardlann-ի կողմից նախաձեռնված “Anthelion” նախագիծը կենտրոնացված է Եվրոպական ծայրագավառների միջև գեղարվեստական և մշակութային կապերի զարգացման վրա, մեկնաբանելով ժամանակակից գեղարվեստական արտահայտությունը, որպես հաղորդակցության միջոց` մշակութային և լեզվաբանորեն տարբեր տարածաշրջանների միջև:
Արվեստագետներն ու համադրողները հրավիրված էին մասնակցելու սեմինար գիտաժողովի` հիմնված այս հետազոտական թեմաների վարաբերյալ առանձնահատուկ ներդրումներ կատարելու վրա: Հրավիրված ներկայացումներ. գիտաժողովը կառուցված էր հրավիրված ներկայացումների շուրջ, որոնք հիմնված էին նախագծի թեմաների վրա`
1.արվեստի տեխնոլոգիաներ
2.էթիմոլոգիական և լեզվական կապեր
«Ակոս»-ը ներկայացրեց Մկրտիչ Տոնոյանը:
Clo-ի հետ համագործակցության նոր փուլ

Սեպտեմբեր 24-ին, ժ 7.00 -ին
Clo’ կենտրոնում, Դոնեգալ, Իռլանդիա Trasnú սքուլարշիփի շրջանակներում Ռեզիդենտ արվեստագետ Մկրտիչ Տոնոյանը, նաև որպես «Ակոս» մշակութային ՀԿ-ի ներկայացուցիչ Հայաստանից, կներկայացնի իր գործի գաղափարը և փոխանակություն Cló-ի հետ:
Դիտակտիկ նյութեր կներկայացնի նաև Իան Ջոյսը` բանաստեղծ Քահալ Օ’ Սերքայղ ի ընթերցանության ուղղեկցությամբ:

Նուալա Նի Ֆհլաթուինի հետ, Մկրտիչ Տոնոյանը շահեց առաջին դրամաշնորհը, մասնակցելու համար Trasnu փոխանակման ծրագրին, որը Cló – ի նախաձեռնությունն է և ֆինանսավորվում է Ealaín na Gaeltachta հիմնադրամի կողմից: Ծրագիրն ընդգրկում է գեղարվեստական և մշակութային փոխանակումներ Գելթախթի և Կովկասյան տարածաշրջանի միջև:
Trasnú կենտրոնացած է ժամանակակից արվեստագետների վրա, ովքեր հետաքրքրված են Գելթախթի ու Կովկասի (Հայաստանի) լեզվական ու մշակութային յուրահատկությամբ:
Իր կեցության ընթացքում Մկրտիչ Տոնոյանն էլ ավելի ամրացրեց «Ակոսի» և Cló –ի միջև արդեն գոյություն ունեցող կապերը` հեռանկարում ունենալով Հայաստանի և Իռլանդիայի միջև արվեստագետների փոխանակումներ:
Մկրտիչ Տոնոյանը կաշխատի մի ինստալացիայի վրա, որը կցուցադրվի Հոկտեմբերի 23-ին «Կենդանի արխիվում» Աոիֆե ՄկԳառիգլի աշխատանքի հետ միասին:

Արտ-փառատոն Սարաեվո 2010
Sarajevskazima 2010“W. A. T “ – World Art Tendency7 -28 Փետրվարի «Վիշապի ինը գլուխներ»&n
«Ջրի աշտարակ» արվեստի փառատոն 2010
Մկրտիչ Տոնոյանի մասնակցությունը«Ջրի աշտարակ» արվեստի փառատոն 2010-
Ուղղևորություն դեպի Միացյալ Թագավորություն


Հետևելով այս տարի հունիսին Սոֆիայում կայացած «Ջրի աշտարակ» արվեստի փառատոնի ժամանակ ISIS Arts-ի տնօրեն Շարոն Բեյլիի և Լիդս-ի համալսարանի ձևավորման դպրոցի փոխդեկան պրֆ. Կենեթ Ջ. Հեյի հետ ունեցած քննարկումներին և պայմանավորվածությանը, ես հրավիրված եմ Միացյալ թագավորություն` Լիդսի համալսարանի և ISIS Arts կազմակերպության, Նյուքասլ, կողմից:
Ես կգնամ նաև Բլեյքինի` այցելելու Բրուս և Նովի Ալաններին և կունենամ մի քանի ոչ պաշտոնական հանդիպումներ:
Իմ հանդիպումների ժամանակ ես կներկայացնեմ «Ակոս» մշակութային ՀԿ գործունեությունը և իմ արվեստը:
մենք կքննարկենք Ակոսի և բրիտանական գործընկերների համագործակցության հարցը և հնարավորությունները:
Հուսով ենք, որ համագործակցության մասին քննարկումները կամրապնդեն որոշակի պլաններ փոխադարձ այցելությունների և ցուցադրությունների առումով: Այն կլինի մի Հայաստանի և Բրիտանիայի հասարակական կազմակերպությունների համագործակցության մի նոր աստիճան, որը երկուստեք կարևորվում է:
Շնորհանդես Լիդսում

Երեքշաբթի, նոյեմբերի 23, 2010թ.
Լիդսի համալսարան, Դիզայնի դպրոց,
ժամը 14.00
«Ակոս» մշակութային ՀԿ-ի գործունեության մասին Մկրտիչ Տոնոյանի ելույթը և վերջին վիդեո նախագծերի ցուցադրությունը: Զրույց Moorland Production-ի ղեկավար պրոֆեսոր Քեննեթ Գ. Հեյի հետ ապագա համագործակցության մասին:
http://www.design.leeds.ac.uk/news.htm
Հետևելով Բուլղարիայում հունիսին, 2010 թ. «Ջրի Աշտարակ» փառատոնի ընթացքում ծավալված քննարկուներին, Մ. Տոնոյանը` «Ակոս» մշակութային ՀԿ-ի նախագահը, հրավիրվեց Լիդսի համալսարան, ելույթ ունենալու «Ակոս» արվեստի կենտրոնի և իր նկարչական գործունեության մասին, հատկապես Հայաստանում ներմշակութային փոխանակումներ կազմակերպող «Արվեստագետները կացարանում» ծրագրի մասին:
Նոյեմբերի 17-ից 24-ը «Ակոս» մշակութային ՀԿ-ի նախագահը Լիդսում էր: Եղան այցելություններ արվեստի տարբեր ինստիտուտներ Լիդսում, Լիդսի համալսարանի հովանավոր ությամբ և համալսարանի դիզայնի դպրոցի ղեկավարի տեղակալ պրոֆեսոր Քեննեթ Գ. Հեյի առաջնորդությամբ:
Եղան նաև խոստումնալից քննարկումներ Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև նոր կապերի և համագործակցությունների վերաբերյալ, որոնք կարևոր են երկու կողմերի համար էլ: Ակոսը պրոֆեսոր Քեննեթ Գ. Հեյի և Moorland Production-ի հետ մշակեց կոնկրետ ծրագրեր ընդհանուր փոխանակման, ցուցահանդեսների և հետազոտական առաջարկությունների վերաբերյալ:
Առավել մանրամասն տեղեկություններ շնորհանդեսի վերաբերյալ կլինեն շուտով:Ճամփորդությունը ֆինանսավորվում է ECF-ի հետ OSI Հայաստանի համագործակցության կողմից:
Ելույթ ISIS Arts-ում
Հինգշաբթի, նոյեմբերի 25, 2010թ.
18.00-20.00
ISIS Arts-ում, Նյուքասլ, Մեծ Բրիտանիա
Հանդիպում «Ակոս» մշակութային ՀԿ -ի համահիմնադիր և տնօրեն,
«Ակոս արվեստագետների կացարան» ծրագրի հիմնադիր,
արվեստագետ Մկրտիչ Տոնոյանի հետ:
Կլինի նաև հյուրասիրություն: Մուտքն ազատ է:
Լրացուցիչ տեղեկությունների համար գրեք`
isis@isisarts.org.uk հասցեով կամ
զանգահարեք`0191 261 4407.
Խոսքը կլինի Ակոսի «Արվեստարան» (Արվեստագետների ստեղծագործական կացարան)
ծրագրի և գործունեության մասին, ինչպես նաև հակիրճ կներկայացվի Հայաստանի
մշակութային լանդշաֆտը և «Ռազմական գեղարվեստ» նորահայտ ուղղությունը:
ISIS Arts-ի մասին
ISIS Arts-ը արվեստագետների նախաձեռնություն է և գործում է որպես կերպարվեստի և մեդիա արվեստի նախագծեր իրականացնոց կազմակերպություն 1991 թվականից: Այս քսան տարիների ընթացքում կազմակերպել է բազմաթիվ միջոցառումներ և ռեզիդենսիներ:
Հիմնվել է համատնօրեններ Շարոն Բայլիի և Քլիմենի Քրիստոֆորոուի կողմից, նպատակ ունենալով աջակցել արվեստագետների միջազգային փոխանակումների ծրագրին, ներգրավելով նաև հանդիսատեսների լայն զանգված, տալ արվեստագետի և հանդիսատեսի միջև երկխոսության հնարավորեւթյուն:
Կազակերպությունը բաց է իրնչպես բրիտանացի այնպես էլ միջազգային արվեստագետների համար:
Ավել տեղեկություն անգլերենով կարող եք գտնել այստեղ` http://isisarts.org.uk «Ռազմական գեղարվեստի» մասին`
http://www.militayart.info/













