«Ակոս» արվեստագետների ստեղծագործական կացարան (արվեստագետները կացարանում` Artist-in-Residence) ծրագիրը մի նախագիծ է, որը պիտի նպաստի արվեստի տարբեր ճյուղերի և մշակութային միջազգային հավաքներին և փորձի փոխանակումներին Հայաստանում և արտասահմանում` հայ արվեստագետների պարտադիր մասնակցությամբ: Մասնակիցների համար հնարավորություն կստեղծվի ապրել և ստեղծագործել նախապես հաստատված նախագծի, ներգրավելով տեղի հետաքրքրված և մասնագիտական ներուժը: Ծրագիրը բաց է բոլորի համար, ովքեր ցանկանում են ստեղծագործել և համագործակցել հավաքների ընթացքում և համապատասխանում են առաջ քաշված պահանջներին:
Ծրագրի նկարագրությունը
Ծրագիրն առաջին անգամ իրականցվել է իմ արվեստանոցում, 2006թ.-ից սկսած:
«Արվեստագետները կացարանում»` Artist-in-Residence ծրագրի միջոցով «Ակոսը» աջակցում է միջազգային գեղարվեստական նոր բազմամշակութային չափումներով և դրսևորումներով գործունեությունների ներհոսքին դեպի տարածաշրջան: Ինչպես նաև հակառակը, աջակցում է մշակութային խաչասերումներին և տեղի ու միջազգային արվեստագետ անհատների համագործակցությանը արտասահմանյան կառույցների հետ: Հյուր արվեստագետները հնարավորություն կունենան աշխատել առօրյա հոգսերից հեռու անդորի մեջ, շփվել տեղի արվեստագետների ու տեսաբանների հետ, հիմնել նոր կապեր արվեստի դաշտում և այլ ոլորտներում:
Եթե արվեստագետի նախագիծը կապված է Երևանի կամ Հայաստանի այլ տեղանքի հետ, մենք օժանդակում ենք նաև այս հարցում, առաջարկելով մնալու և աշխատելու տարածք, օգտագործելով տեղի կապերը և ռեսուրսները: Այս տարբերակով հետաքրքրված արվեստագետները պետք է այդ մասին մեզ տեղեկացնեն և քննարկեն նախապես: Ծրագիրը կարող է տևել մինչև մեկ տարի, արտակարգ դեպքերում` ավելին: Այն ներառում է կացության վայրը, համատեղ օգտագործվող արվեստանոցը և ճանաչողական տուրեր Հայաստանով մեկ: Անհատական արվեստանոցները նույնպես հնարավոր են, եթե մասնակիցը պատրաստ է հոգալ ծաղսերը:
Ավել տեղեկությունների, դիմումի ձևի համար խնդրում ենք այցելել մեր կայք` www.acoss.org կամ կապնվել մեզ հետ հետևյալ հասցեով`
Էլ.-փոստ` office@acoss.org





