Հետազոտական ճամփորդություն դեպի ԱՄՆ

Ինձ հրավիրեցին մասնակցելու  «Միջմշակութային փոխանակում» ՀԿ-ի կազմակերպած «Միջազգային հնարավորությունները արվեստում» կոնֆերանսին և Res Artis-ի տարածաշրջանային հանդիպմանը Բոստոնում, Կանզաս սիթիի  «Զարգացող ծրագրի ինստիտուտ» դասընթացներին կազմակերպված «Նկարիչների համայնքների Դաշինք»-ի կողմից և այցելել Նյու Յորքի ժամանակակից արվեստի կենտրոններ:

Այս հրավերներն ինձ հնարավորություն կտան հետազոտություն կատարել ԱՄՆ-ում գործող «Արվեստագետները կացարանում» ծրագրերի փորձի վերաբերյալ, ձեռք բերել գիտելիքներ նմանատիպ ծրագրերի կառավարման մոդելների մասին, կապ հաստատել այլ մասնակիցների հետ, ուսումնասիրել ֆինանսական մեթոդները, ֆինանսավորման աղբյուրները և իրենց հետաքրքրությունները, Բոստոնում, Կանզաս սիթիում և Նյու-Յորքում այցելել վայրեր և պատկերասրահներ, հանդիպել արվեստի մենեջերների և նկարիչների, ովքեր հետաքրքրված են Հայաստանում ծրագրերի իրականացմանը, ներկայացնել մեր գործունեությունը և ներուժը, համաձայնություն հաստատել ապագա համագործակցության շուրջ:

http://transculturalexchange.org 
Ծրագիրը հովանավորվում է ԲՀՀ Հայաստանի արվեստի և մշակութային ծրագրի կողմից:Հատուկ շնորհակալություն բոլոր աջակիցներին:

Մ. Տոնոյան