Ռազմական գեղարվեստի նախագծեր Շվեդիայում

Այս աշխատանքները ստեղծվել են «Ռազմական Գեղարվեստի» ուորքշոփի ընթացքում «Ֆորմվերկում» և որտեղ էլ հենց ցուցադրվել են:

 Ուորքշոփ` փետրվար 21-ից մարտի 3-ը 2011թ.
 Ցուցահանդես` մարտի 4-19, 2011թ.

 Մկրտիչը ցուցադրել է 2 ինսալացիա


Տարածասարք (ինստալացիա) համար 1
Դիտակետ համար- 2011
Գաղափար.
Եկեք կենտրոնանանք այն պատահական տեղանքների վրա, որոնք գոյություն ունեն միայն իմ երևակայությունում: Ես միշտ ունենում եմ երկու զուգահեռ իրականությունների մտապատկերներ` «խաղաղության» և «պատերազմի»: Այս աշխատանքը ներառում է երկուսն էլ միաժամանակ, բայց մենք ստիպված ենք հաճախակի փոխել մեր դիտակետը դրանք տեսնելու համար:

Ես չեմ ցանկանում անրադառնալ այն հարցերին, թե «ինչպիսի՞ն է աշխարհն իրականում», այլ ավելի շուտ «ինչպիսի՞ն կուզենայինք տեսնել աշխարհը, ո՞րն է մարդու ուտոպիան» և իրականում մենք ունենք ընտրություն…
Բայց դա նշանակում է ռազմական հոգու տեղափոխում դեպի արվեստի աշխարհ, քանի որ այդ ոգին լինելով պատերազմների ստեղծող, նաև մարդկային քաղաքակրթության ու մշակույթի մասնիկ է: Գուցե և մշակույթի սև կողմ է, բայց` գոյություն ունի:
«Ի՞նչ պետք է անել, որպեսզի չկրենք այս մշակույթը»:

Նկարագիրը և իրականացումը
Կառուցված է մի քաղաքի մակետ կարտոնի վրա` գործածելով խառը տեխնիկա և քաղաքային պատկերներին լուսանկարներ: Տարածասարքն ունի առաջնային և հետին տեսադաշտ, որտեղից կարելի է տեսնել քաղաքային տարբեր տեսապատկերներ` խաղաղության և պատերազմի ժամանակ:
Օգտագործված են Երևանը և Էսկիլստունան պատկերող լուսանկարներ: Հետին դիտակետը պատրաստված է կրկնօրինակելով ռազմական հեռադիտակը:
Օբյեկտի չափսերն են` 1.78 x 120 x 143սմ:


Տարածասարք համար 2
Պատերազմից պահպանված ցուցադրություն

Գաղափարը.
Այս աշխատանքը պատերազմական ժամանակներին հատուկ սյուրռեալիստական և իռացիոնալ կենսակերպի մասին է:
Մարդիկ այնքան են մոտենում բնությանը, որ նրանք դառնում են նրա մի մասնիկը, նրանք դառնում են բնություն…
Այս աշխատանքի կատարումը կապված է պատերազմական հուշերի հետ, երբ ճակատամարտից հետո մարտիկներն ընթրում են, որը նրանցից մի մասի համար վերջին ընթրիքը դարձավ…և մթերքի յուրաքանչյուր կտորի վրա հող կար, ասես այն «հողով ապուր էր», «բրդուճ հողով» և «հող հողով»:
Հողը փոխարինում էր հացին այդ «վերջին ընթրիքի» ժամանակ` 1994թ-ին, Մարտակերտում:

Նկարագիրը և նյութը.

Օգտագործվել է չորացած հաց` «լավաշ», որը կարող էր օգտագործվել տարբեր դեպքերում պատերազմի ժամանակ, օրինակ` մթերքի փաթեթավորման համար, վնասվածքների վիրակապ դնելու դեպքում և իհարկե, որպես հաց:
Հողից պատրաստված ցեխին տրվել է հացի և «կատիլոկի» տեսք (զինվորական ճաշաման), և կարագ` այդ «ցեխե հացի վրա»:
Այն ցուցադրվում էր ինչպես թանգարանանմուշ` ապակու տակ: