
Բաց է`
չորեքշաբթի-կիրակի ժ. 12:00-16:00
Մկրտիչ Տոնոյանի (Երևան), Դարկո Ստոյկովի (Բելգրադ), Մատտիաս Ռոթհի (Բեռլին), Ստինա Պերսդոթերի և Նիքլաս Հալբերգի (Էսկիլստունա) համատեղ անցկացված գործնական աշխատանքի արդյունքները:
Երկու շաբաթվա ընթացքում Ֆորմվերկը ( արվեստի գոտի) անց է կացրել ուորքշոփ «Ռազմական գեղարվեստ» թեմայով: Ռազմական արվեստի կոնցեպցիան հիմնել է հայ արվեստագետ Ալեքսանդր Մելքոնյանը, որի իմաստն է մշակել և վերլուծել այն ամենը, ինչը դուրս է գալիս տարբեր պետությունների ռազմական արվեստի պատմությունից, ինչպես նաև յուրաքանչյուր մարդու անձնական պատմությունն ու պատկերացումները:
Ցուցահանդեսը ներկայացնում է Ռազմական արվեստի նշանակության անհատական և տարբեր մոտեցումները: Մենք միասին աշխատել ենք մեր նախագծերի վրա, օգտագործելով միմյանց փորձառությունը և մոտեցրել կոնցեպցիաները տարբեր գեղարվեստական արտահայտություններով: Ցուցահանդեսը ներառում է նկարներ, լուսանկարներ, ինստալացիաներ և տեսանյութ, ստեղծված հատուկ Ֆորմվերկի (արվեստի գոտի) համար, որտեղ մենք հնարավորություն ունեցանք պատրաստել տեղին հատուկ աշխատանք:
Լավագույն մաղթանքներով` Ֆորմվերկ