Clo-ի հետ համագործակցության նոր փուլ

Սեպտեմբեր 24-ին, ժ 7.00 -ին
Clo’ կենտրոնում, Դոնեգալ, Իռլանդիա Trasnú սքուլարշիփի շրջանակներում Ռեզիդենտ արվեստագետ Մկրտիչ Տոնոյանը, նաև որպես «Ակոս» մշակութային ՀԿ-ի ներկայացուցիչ Հայաստանից, կներկայացնի իր գործի գաղափարը և փոխանակություն Cló-ի հետ:
Դիտակտիկ նյութեր կներկայացնի նաև  Իան Ջոյսը` բանաստեղծ Քահալ Օ’ Սերքայղ ի ընթերցանության ուղղեկցությամբ:  

Նուալա Նի Ֆհլաթուինի հետ, Մկրտիչ Տոնոյանը շահեց առաջին դրամաշնորհը, մասնակցելու համար Trasnu փոխանակման ծրագրին, որը Cló – ի նախաձեռնությունն է և ֆինանսավորվում է Ealaín na Gaeltachta հիմնադրամի կողմից: Ծրագիրն ընդգրկում է գեղարվեստական և մշակութային փոխանակումներ Գելթախթի և Կովկասյան տարածաշրջանի միջև:
Trasnú կենտրոնացած է ժամանակակից արվեստագետների վրա, ովքեր հետաքրքրված են Գելթախթի ու Կովկասի (Հայաստանի) լեզվական ու մշակութային յուրահատկությամբ:
Իր կեցության ընթացքում Մկրտիչ Տոնոյանն էլ ավելի ամրացրեց «Ակոսի» և Cló –ի միջև արդեն գոյություն ունեցող կապերը` հեռանկարում ունենալով Հայաստանի և Իռլանդիայի միջև արվեստագետների փոխանակումներ:

Մկրտիչ Տոնոյանը կաշխատի մի ինստալացիայի վրա, որը կցուցադրվի Հոկտեմբերի 23-ին «Կենդանի արխիվում» Աոիֆե ՄկԳառիգլի աշխատանքի հետ միասին: