ԱՐԱՐԱՏՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայկական վիդեոարտի ցուցադրություն Միլանում 

Փետրվարի 8-ից  28-ը, 2011

Կազմակերպիչ և համադրող`

Կարոլինա Լիո

Ցուցահանդես Մկրտիչ Տոնոյանի մասնակցությամբ

Ցուցահանդեսը 2010 թ. դեկտեմբերին Երևանի Նորարար փորձարարական արվեստի կենտրոնում (ՆՓԱԿ-ում )տեղի ունեցած մշակութային փոխանակման 2-րդ փուլն է, որտեղ համադրող Կարոլինա Լիոն` Ակոս մշակութային ԿՀ-ի «Միջազգային արվեստի կացարան» ծրագրին մասնակցության ընթացքում ցուցադրեց 12 իտալացի վիդեո-արվեստագետների աշխատանքներ, որից հետո հանդիպեց մի շարք երիտասարդ հայ արվեստագետների հետ:

Իսկ այս անգամ Միլանի « Վիզուալ կոնտեյներ» կենտրոնում ցուցադրվելու են տարբեր հայ արվեստագետների 15 վիդեո աշխատանքներ,  որոնք կներկայացնեն երկրի ժամանակակից արվեստի և հասարակական կյանքի տարբեր կողմերը: Միջոցառումը ներկայացնելու է հայ վիդեոարվեստի այնպիսի նմուշներ, որոնք լավագույն ձևով արտացոլում են մի վերակառուցվող երկրի և մեծ անցյալ  ունեցող ազգի պատմություն:

Մասնակից արվեստագետներ` Սոնա Աբգարյան, Վահրամ Ակիմյան, Անուշ Առաքելյան, Սոնյա Բալասանյան, Գագիկ Ղազարեհ, Արմեն Հակոբյան, Դիանա Հակոբյան, Դավիթ Կարեյան, Տիգրան Խաչատրյան, Մկրտիչ Տոնոյան, Համլետ Վարդանյան, Գայանե Ղազարյան:Ցուցահանդեսի մասին հնարավոր է տեղեկանալ նաև այցելելով http://www.visualcontainer.tv/  կայքը, որտեղ մի ամբողջ բաժին նվիրված է միջազգային վիդեոարվեստին: