Հինգշաբթի, նոյեմբերի 25, 2010թ.
18.00-20.00
ISIS Arts-ում, Նյուքասլ, Մեծ Բրիտանիա
Հանդիպում «Ակոս» մշակութային ՀԿ -ի համահիմնադիր և տնօրեն,
«Ակոս արվեստագետների կացարան» ծրագրի հիմնադիր,
արվեստագետ Մկրտիչ Տոնոյանի հետ:
Կլինի նաև հյուրասիրություն: Մուտքն ազատ է:
Լրացուցիչ տեղեկությունների համար գրեք`
isis@isisarts.org.uk հասցեով կամ
զանգահարեք`0191 261 4407.
Խոսքը կլինի Ակոսի «Արվեստարան» (Արվեստագետների ստեղծագործական կացարան)
ծրագրի և գործունեության մասին, ինչպես նաև հակիրճ կներկայացվի Հայաստանի
մշակութային լանդշաֆտը և «Ռազմական գեղարվեստ» նորահայտ ուղղությունը:
ISIS Arts-ի մասին
ISIS Arts-ը արվեստագետների նախաձեռնություն է և գործում է որպես կերպարվեստի և մեդիա արվեստի նախագծեր իրականացնոց կազմակերպություն 1991 թվականից: Այս քսան տարիների ընթացքում կազմակերպել է բազմաթիվ միջոցառումներ և ռեզիդենսիներ:
Հիմնվել է համատնօրեններ Շարոն Բայլիի և Քլիմենի Քրիստոֆորոուի կողմից, նպատակ ունենալով աջակցել արվեստագետների միջազգային փոխանակումների ծրագրին, ներգրավելով նաև հանդիսատեսների լայն զանգված, տալ արվեստագետի և հանդիսատեսի միջև երկխոսության հնարավորեւթյուն:
Կազակերպությունը բաց է իրնչպես բրիտանացի այնպես էլ միջազգային արվեստագետների համար:
Ավել տեղեկություն անգլերենով կարող եք գտնել այստեղ` http://isisarts.org.uk «Ռազմական գեղարվեստի» մասին`
http://www.militayart.info/





