
Երեքշաբթի, նոյեմբերի 23, 2010թ.
Լիդսի համալսարան, Դիզայնի դպրոց,
ժամը 14.00
«Ակոս» մշակութային ՀԿ-ի գործունեության մասին Մկրտիչ Տոնոյանի ելույթը և վերջին վիդեո նախագծերի ցուցադրությունը: Զրույց Moorland Production-ի ղեկավար պրոֆեսոր Քեննեթ Գ. Հեյի հետ ապագա համագործակցության մասին:
http://www.design.leeds.ac.uk/news.htm
Հետևելով Բուլղարիայում հունիսին, 2010 թ. «Ջրի Աշտարակ» փառատոնի ընթացքում ծավալված քննարկուներին, Մ. Տոնոյանը` «Ակոս» մշակութային ՀԿ-ի նախագահը, հրավիրվեց Լիդսի համալսարան, ելույթ ունենալու «Ակոս» արվեստի կենտրոնի և իր նկարչական գործունեության մասին, հատկապես Հայաստանում ներմշակութային փոխանակումներ կազմակերպող «Արվեստագետները կացարանում» ծրագրի մասին:
Նոյեմբերի 17-ից 24-ը «Ակոս» մշակութային ՀԿ-ի նախագահը Լիդսում էր: Եղան այցելություններ արվեստի տարբեր ինստիտուտներ Լիդսում, Լիդսի համալսարանի հովանավոր ությամբ և համալսարանի դիզայնի դպրոցի ղեկավարի տեղակալ պրոֆեսոր Քեննեթ Գ. Հեյի առաջնորդությամբ:
Եղան նաև խոստումնալից քննարկումներ Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև նոր կապերի և համագործակցությունների վերաբերյալ, որոնք կարևոր են երկու կողմերի համար էլ: Ակոսը պրոֆեսոր Քեննեթ Գ. Հեյի և Moorland Production-ի հետ մշակեց կոնկրետ ծրագրեր ընդհանուր փոխանակման, ցուցահանդեսների և հետազոտական առաջարկությունների վերաբերյալ:
Առավել մանրամասն տեղեկություններ շնորհանդեսի վերաբերյալ կլինեն շուտով:Ճամփորդությունը ֆինանսավորվում է ECF-ի հետ OSI Հայաստանի համագործակցության կողմից:



