Ուղղևորություն դեպի Միացյալ Թագավորություն

Հետևելով այս տարի հունիսին Սոֆիայում կայացած «Ջրի աշտարակ» արվեստի փառատոնի ժամանակ ISIS Arts-ի տնօրեն Շարոն Բեյլիի և Լիդս-ի համալսարանի ձևավորման դպրոցի փոխդեկան պրֆ. Կենեթ Ջ. Հեյի հետ ունեցած քննարկումներին և պայմանավորվածությանը, ես հրավիրված եմ Միացյալ թագավորություն` Լիդսի համալսարանի և ISIS Arts կազմակերպության, Նյուքասլ, կողմից:
Ես կգնամ նաև Բլեյքինի` այցելելու Բրուս և Նովի Ալաններին և կունենամ մի քանի ոչ պաշտոնական հանդիպումներ:

Իմ հանդիպումների ժամանակ ես կներկայացնեմ «Ակոս» մշակութային ՀԿ գործունեությունը և իմ արվեստը:
մենք կքննարկենք Ակոսի և բրիտանական գործընկերների համագործակցության հարցը և հնարավորությունները:

Հուսով ենք, որ համագործակցության մասին քննարկումները կամրապնդեն որոշակի պլաններ փոխադարձ այցելությունների և ցուցադրությունների առումով: Այն կլինի մի Հայաստանի և Բրիտանիայի հասարակական կազմակերպությունների համագործակցության մի նոր աստիճան, որը երկուստեք կարևորվում է: