
(Տեղանք Իռլանդիայում որտեղ հիմա կենտրոնացած են իռլանդախոս բնակչությունը)
Իռլանդերեն` Du’n na nGall, որը թարգմանաբար նշանակում է «Օտարերկրացիների ամրոց»:
Իրականացման և ցուցադրության վայրը` «Անհայտ նկարչի սենյակ» կամ «Սենյակ Սեոսամհ Ֆինի համար» Կենդանի արխիվում:
Սեպտեմբեր 2009թ.
Նախագիծն իրականցվել է «Տրասնու» սքուլարշիփի շրջանակներում,
Clo – ում` արվեստագետների կացարանում մնալու ընթացքում:
Գաղափարը` Du’n na nGall-ը մի արտ-օբյեկտ է ինքնին…

Գործը` որ արել եմ, ինստալացիա է, որը Դոնեգալի լանդշաֆտի իմիտացիան է: Սա իմ առաջին տպավորությունն է, որ դաջվել է մտքումս, սարերի ու բլուրների արանքներով, փոքրիկ լճերի և ճահիճների կեղքերով շրջելու ժամանակ: Գետինը և սարերն այստեղ գերազանցապես տորֆով են ծածկված, որը չի օգտագործվում ոչ շինարարական ոչ էլ գյուղատնտեսական նպատակներով: Բայց այն այնքան սև է և մի հրաշալի նյութ կերպարվեստի գործեր կերտելու համար: Տեղացիները հատում են տորֆը աղյուսի ձևով, չորացնում և ձմռանը վառում են:
Ես հարցրեցի ինքս ինձ. «Ի՞նչն է պահում մարդկանց այստեղ, այս անհաստատ եղանակին և այսպիսի անպտուղ հողին»:

Ի՞նչպես են նրանք ապրում և կառուցում այստեղ, որտեղ հողն այդքան փափուկ է ոտքերի տակ:
Ի՞նչն է նրանց այստեղ պահում:
Այդժամ, երբ որոշեցի գնալ տորֆ հատելու, մտադրվեցի գնալ խորը և պարզել, թե ի՞նչ կա տորֆի տակ, որը թույլ է տալիս կառուցել` կառուցել իրենց ինքնության ամրոցը: Ժայռեր: Դա կարծես իրենց հավատքի ու թունդ հավատամքի ժայռը լիներ և իրենց մեծ նախնիների մասին իմացությունը: Ես պարզեցի, որ իռլանդացու բնավորությունը հակասական է ինչպես իր լանդշաֆտը և կլիման: Պետք է խորը գնալ նրա էությունը տեսնելու համար. այն ժայռի պես ամուր է, այն ժայռ, նա ժայռ է ընտրել:
Սա այնքան մոտ է հայի սրտին: Ահա ինչու, երբ ես մտա «Անհայտ նկարչի սենյակը», որը կառուցած էր ժայռի վրա, ժայռից, ես ասացի ինքս ինձ. «Ահա իմ գործի առաջին մասն արված է արդեն, արված է նրանց պայքարի ու մաքառման պատմությամբ, ինձ մնում է միայն մի քիչ շպարել…, որը կանեմ»:
Սկսեցի փնտրել «շպարի» ճիշտ նյութերը և գտա դրանք. տորֆ, բուրդ, քար և մի քիչ փայտ:

Կատարումը և նկարագրությունը.
Գոթահորք քաղաքին մոտ` թերթաքարերի տեղանքում մի տուն է կառուցված ժայռի վրա, որտեղ գտնվում է «Անհայտ նկարչի սենյանը»: Հատակը հենց ժայռ է: Այնտեղ կա նաև ավանդական իռլանդական բուխարի, մի պատուհան և 4 խոռոչ պատերի մեջ: Ինստալացիան արվեց այստեղ, օգտագործելով տեղի տորֆը, փայտյա սեպեր և ոչխարի բուրդ ու բրդյա թել` վերցված տեղի ֆերմերներից մեկից:








