«Սլայդ» զրույց Միլլերների Ֆերմայում

Հարգելիներս,
Մենք հրավիրում ենք ձեզ հանդիպման հայ նկարիչ Մկրտիչ Տոնոյանի հետ Միլլերների ֆերմայում դեկտեմբերի 8-ին ժամը 7.30-ին:
Մկրտիչը կանցկացնի slide զրույց Հայաստանի, որպես նկարիչ` իր աշխատանքի վերաբերյալ և կխոսի որպես
«Ակոս» մշակութային ՀԿ-ի համահիմնադիր և նախագահ:
Բրյուսը կցուցադրի վերջին տարիներին դեպի Հայաստան կատարած այցերի մասին պատմող լուսանկարներ:
Շնորհանդեսը ներառում է նաև հետաքրքիր լուսանկարներ Գառնիի կիրճից, Գեղարդի վանքից, Սևանա լճից և Գյումրիից, որը դեռ վարականգնվում է 1988թ. դեկտեմբերին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից:
Մկրտիչը կմնա մեզ հետ մի քանի օր մինչ տուն վերադառնալը ամսի 9-ին: Նա Մեծ Բրիտանիայում է Լիդսի համալսարանի և ISIS Arts Նյուքասլի հրավերով, ում հետ նա աշխատում է որպեսզի զարգացնի ստեղծագործական կապերը Հայաստանի հետ:
Հուսանք ձեզ տեսնել չորեքշաբթի:
Կլինի հյուրասիրություն:
Լավագույն մաղթանքներով` Նովի, Բրյուս և Մկրտիչ:

ԱՐԱՐԱՏՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայկական վիդեոարտի ցուցադրություն Միլանում  Փետրվարի 8-ից  28-ը,

Ռազմական արվեստի ցուցահանդես

Բաց է`
չորեքշաբթի-կիրակի ժ. 12:00-16:00
 

Մկրտիչ Տոնոյանի (Երևան), Դարկո Ստոյկովի (Բելգրադ), Մատտիաս Ռոթհի (Բեռլին), Ստինա Պերսդոթերի և Նիքլաս Հալբերգի (Էսկիլստունա) համատեղ անցկացված գործնական աշխատանքի արդյունքները: 

Երկու շաբաթվա ընթացքում Ֆորմվերկը ( արվեստի գոտի)  անց է կացրել ուորքշոփ «Ռազմական գեղարվեստ» թեմայով: Ռազմական արվեստի կոնցեպցիան հիմնել է հայ արվեստագետ Ալեքսանդր Մելքոնյանը, որի իմաստն է մշակել և վերլուծել այն ամենը, ինչը դուրս է գալիս տարբեր պետությունների ռազմական արվեստի պատմությունից, ինչպես նաև յուրաքանչյուր մարդու անձնական պատմությունն ու պատկերացումները: 

Ցուցահանդեսը ներկայացնում է Ռազմական արվեստի նշանակության անհատական և տարբեր մոտեցումները: Մենք միասին աշխատել ենք մեր նախագծերի վրա, օգտագործելով միմյանց փորձառությունը և մոտեցրել կոնցեպցիաները տարբեր գեղարվեստական արտահայտություններով: Ցուցահանդեսը ներառում է նկարներ, լուսանկարներ, ինստալացիաներ և տեսանյութ, ստեղծված հատուկ Ֆորմվերկի (արվեստի գոտի) համար, որտեղ մենք հնարավորություն ունեցանք  պատրաստել տեղին հատուկ աշխատանք: 

Լավագույն մաղթանքներով` Ֆորմվերկ 

info@formverk.se
http://www.formverk.se

Հաշվետու ելույթ ԱՄՆ ուղևորության մասին

Հինգշաբթի, մայիսի 5-ին
Ժամը 17.00-17.45 

Հարգելի´ ընկերներ, 

Դուք հրավիրվում եք իմ հաշվետու slide ելույթին` «արվեստագետների ռեզիդենցիաներ» համաշխարհային ծրագրի տարբեր մոդելների և Հայաստանի OSF-ի արվեստի ու մշակութային  ցանցի ծրագրի կողմից հովանավորված դեպի ԱՄՆ իմ հետազոտական ուղևորության մասին:

Այն տեղի կունենա «Միտք» վերլուծական կենտրոնում, Դեղատան 15/1, Երևան: Ուրախ կլինեմ ձեզ տեսնել այնտեղ: 

Քարտեզ.

քարտեզ

«Գղոլեի ամառային փողոցներ» փառատոն

Մասնակցություն «Գղոլեի ամառային փողոցներ» փառատոնին
Հուլիսի 12-ից 23-ը

և «Լարոք ֆիլմ» փառատոնին.
հուլիսի 17-ից 31-ը

Արվեստ և ինստալացիաներ   
Ֆրանսիայի հարավ-արևմուտքում     

Մկրտիչը կմնա Լարոքում (http://www.rhiz.eu/location-66951-en.html) մյուս հրավիրված արվետագետների հետ:
Նա կմասնակցի ցուցահանդեսին 2 աշխատանքներով և «Ռազմական գեղարվեստ»-ի շուրջ ելույթ կունենա: Որպես «Ակոս» մշակութային ՀԿ-ի նախագահ, նա հանդիպումներ կունենա տեղի արվեստի համայնքի և հրավիրված արվեստագետների հետ:

Այնտեղ կկայանա նաև «Ակոս»-ի Միջազգային խորհրդատուների կոլեգիայի հանդիպումը հուլիսի 17-ին, 2011թ. Լարոք, Ֆրանսիա:
Կքննարկվեն «Սամկուրա» նախագծի շարունակականության և ռեզիդենցիաների փոխանակման բնագավառում ապագա համագործակցությունների ռազմավարությունները:

Հետազոտական ճամփորդություն դեպի ԱՄՆ

Ինձ հրավիրեցին մասնակցելու  «Միջմշակութային փոխանակում» ՀԿ-ի կազմակերպած «Միջազգային հնարավորությունները արվեստում» կոնֆերանսին և Res Artis-ի տարածաշրջանային հանդիպմանը Բոստոնում, Կանզաս սիթիի  «Զարգացող ծրագրի ինստիտուտ» դասընթացներին կազմակերպված «Նկարիչների համայնքների Դաշինք»-ի կողմից և այցելել Նյու Յորքի ժամանակակից արվեստի կենտրոններ:

Այս հրավերներն ինձ հնարավորություն կտան հետազոտություն կատարել ԱՄՆ-ում գործող «Արվեստագետները կացարանում» ծրագրերի փորձի վերաբերյալ, ձեռք բերել գիտելիքներ նմանատիպ ծրագրերի կառավարման մոդելների մասին, կապ հաստատել այլ մասնակիցների հետ, ուսումնասիրել ֆինանսական մեթոդները, ֆինանսավորման աղբյուրները և իրենց հետաքրքրությունները, Բոստոնում, Կանզաս սիթիում և Նյու-Յորքում այցելել վայրեր և պատկերասրահներ, հանդիպել արվեստի մենեջերների և նկարիչների, ովքեր հետաքրքրված են Հայաստանում ծրագրերի իրականացմանը, ներկայացնել մեր գործունեությունը և ներուժը, համաձայնություն հաստատել ապագա համագործակցության շուրջ:

http://transculturalexchange.org 
Ծրագիրը հովանավորվում է ԲՀՀ Հայաստանի արվեստի և մշակութային ծրագրի կողմից:Հատուկ շնորհակալություն բոլոր աջակիցներին:

Մ. Տոնոյան

«Ջրի աշտարակ» արվեստի փառատոն 2011

Մկրտիչ Տոնոյանը հրավիրված է մասնակցելու «Ջրի աշտարակ» փառատոնին, 2011Õ

ԱՐՏԻՍՏԵՐԻՈՒՄ 2010

Հոկտեմբեր 2010 «Անցյալն ապագայում» 3-րդ Թբիլիսիի միջազգաÕ

Ուրվանկարներ

LIFE TREE

Dimensions: 66×99Medium: cardboard, gouache, pastelDate: 2003